Լապորտան մտադիր է վերադառնալ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին
07/06/2013 14:43
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժուան Լապորտան նշել է, որ պատրաստվում է մասնակցել 2016 թվականին կայանալիք կատալոնական ակումբի նախագահի ընտրություններին:
-Ես պատրաստ եմ նորից դառնալ «Բարսելոնայի» նախագահ: Ես ունեմ մարդկանց աջակցությունը, ովքեր ինձ կարող են օգնել ակումբի զարգացման հաջող մոդելը վերականգնելու գործում: Գիտեմ’ ինչպես անել դա ու որն է լավագույնը այս ակումբի համար: Ես պատրաստ եմ ընտրություններին:
Ռոսե՞լ. փորձելով հասնել հաջողության’ նա արեց ամեն ինչ’ մեր կառուցածը քանդելու համար: Նա պաշտոնանկ արեց Կրույֆին պատվավոր նախագահի պաշտոնից, փոխել հովանավորչական մոդելն ու ամեն ինչ արեց, որպեսզի Գվարդիոլան հեռանա թիմից,- ասել է Լապորտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում