Ազարը մի փոքր վախեցած է Մոուրինյոյից

Ազարը մի փոքր վախեցած է Մոուրինյոյից

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը անհամբերությամբ է սպասում թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյի հետ հանդիպմանը, բայց նաև չի թաքցնում, որ մի փոքր անհանգիստ է:

-«Չելսիում» արդեն վաղուց գիտեին, որ Մոուրինյոն գլխավորելու է թիմը: Նրանք, ովքեր աշխատել են իր հետ, ասել են, որ նրա հետ ամեն ինչ լավ է ընթանում: Մոուրինյոն’ առանձնահատուկ մարզիչ է, ու ինձ հաճելի կլինի մարզվել նրա ղեկավարությամբ: Հնարավոր է’ առաջին մարզման ժամանակ ես մի փոքր վախեցած լինեմ: Բայց, վերջիվերջո, Ժոզեն նույնպես մարդ է’ երկու ձեռքով ու երկու ոտքով, ու ես հուսով եմ, որ մենք իր հետ նորմալ հարաբերություններ կունենանք, ինչպես ունեցել եմ նախորդ մարզիչների հետ,- ասել է Ազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում