Նանին ու Օբի Միկելը «Գալաթասարայի» նշանառության տակ են

Նանին ու Օբի Միկելը «Գալաթասարայի» նշանառության տակ են

«Գալաթասարայը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Լուիշ Նանիի ծառայություններով, հաղորդում է թուրքական Fanatik-ը: Տրանսֆերը պաշտոնապես կարող է ձևակերպվել մոտ օրերս: Գործարքը կգնահատվի 13 մլն. եվրո:

«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը նույնպես թուրքական ակումբի տեսադաշտում է: «Գալաթասարայի» սպորտային տնօրեն Բյուլենտ Թուլունը մոտ ժամանակներս ժամանելու է Լոնդոն, որտեղ բանակցություններ է վարելու Նիգերիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի հավանական տրանսֆերի հարցով, հայտնում է Turkish Football-ը;

Հետևեք մեզ նաև Telegram-ում