«Բեյլն ուժեղ է Նեյմարից»

«Բեյլն ուժեղ է Նեյմարից»

Ջոն Տոշակը, ով ժամանակին մարզել է Մադրիդի «Ռեալը», իր կարծիքն է արտահայտել  «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլի վերաբերյալ: Հաղորդում է As-ը: Տոշակը գլխավորել է նաև Ուելսի հավաքականը և շատ լավ ծանոթ է Բեյլի հնարավորություններին:

-Նա համեստ և մեծ պրոֆեսիոնալ է: Վնասվածքները նրան ավելի ուժեղացրին: Բեյլն իր վարպետությամբ մոտենում է Կրիշտիանու Ռոնալդուին և Լեո Մեսսիին: Նա պատրաստ է խաղալ Իսպանիայի երկու մեծագույն ակումբներից մեկում:

Բեյլը Նեյմարից ուժեղ է, քանի որ նա խաղում է առավել մրցունակ լիգայում: Եթե կա մեկն, ով արժանի է 100 մլն եվրոյի, դա Բեյլն է,-ասել է Ջոն Տոշակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում