Սառա Կարբոնեռոն և’ կաշխատի, և’ կաջակցի Կասիլյասին
07/06/2013 17:08
Նմանատիպ
Իսպանական El Mundo պարբերականի հաղորդած տեղեկությունների համաձայն` Իկեր Կասիլյասի ընկերուհին` Սառա Կարբոներոն մոտ օրերս կմեկնի Բրազիլիա:
Սակայն ոչ միայն սիրելիին Կոնֆեդերացիայի գավաթի խաղերի ժամանակ աջակցելու, այլև Tele 5 հեռուստաալիքի համար ռեպորտաժներ պատրաստելու համար: Աղբյուրը գրում է, որ թեպետ այս պահին զույգը միասին չէ (Իկերը հավաքականի թիմակիցների հետ ԱՄՆ-ում է), դա չի ազդում նրանց հարաբերությունների կայունության վրա:
Ի դեպ` իսպանական դեղին մամուլում լուրեր են շրջանառվում, որ այս ամռանը զույգը կարող է ամուսնանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում