ՖԻՖԱ-ի գործակալ. «Ռեալը» գնել է Բեյլին 90 մլն եվրոյով
08/06/2013 01:49
Նմանատիպ
ՖԻՖԱ-ի գործակալներից Ֆրանսուա Գալիյարդոն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն գնել է «Տոտենհեմի» առաջատարի տրանսֆերային իրավունքները:
Radio Intereconomía Catalonia-ի եթերում Գալիյարդոն ասել է.
-«Ռեալը» Բեյլի հետ պայմանագիր է կնքել 90 մլն եվրոյի դիմաց: Տրանսֆերային գործարքն իրականացվել է նախորդ շաբաթ, սակայն «Ռեալն» այդ մասին կհայտարարի միայն ամառային տրանսֆերային պատուհանի պաշտոնական բացման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում