Պրանդելլի. Եթե չլիներ Բուֆֆոնը, Իտալիան կպարտվեր Չեխիային
08/06/2013 13:21
Նմանատիպ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին մեկնաբանել է Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի’ Չեխիայի հետ խաղում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքին’ ընդգծելով, որ դա դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնի լավ խաղի արդյունքն է:
-Եթե չլիներ Բուֆֆոնը, մենք այսօր կպարտվեինք: Նա շատ լավ խաղ անցկացրեց ու լավագույնն էր խաղադաշտում,- ասել է մասնագետը խաղից հետո, որի 72-րդ րոպեին դաշտից հեռացվեց հարձակվող Մարիո Բալոտելլին:
«Միլանի» 22-ամյա ֆուտբոլիստը ընդամենը չորս րոպեի ընթացքում երկու դեղին քարտ է ստացել. «Մարիոն պետք է սովորի իրեն ճիշտ դրսևորել նման իրավիճակներում»,- ավելացրել է Պրանդելլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում