Կավանին նախապատվությունը տալիս է «Ռեալին»
09/06/2013 12:10
![Կավանին նախապատվությունը տալիս է «Ռեալին»](https://times.am/v3/wp-content/uploads/2013/06/8190.png)
Նմանատիպ
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է պրոֆեսիոնալ կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում, հաղորդում է իսպանական մամուլը:
Ուրուգվայի հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի գրանդ ակումբներ: Նեապոլցիների նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսն ավելի վաղ նշել էր, որ Կավանիին ցանկանում է գնել «Չելսին», որը վերջերս գլխավորել է Ժոզե Մոուրինյոն: Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 63 մլն. եվրո, սակայն «Նապոլիի» ղեկավարությունը պատրաստ է որոշ զիջումների գնալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում