Բենդտներ. «Յուվենտուսում» սարսափելի մրցաշրջան անցկացրի
09/06/2013 12:37

Նմանատիպ
«Արսենալի» հարձակվող Նիկլաս Բենդտները, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Յուվենտուսի» կազմում, նշել է, որ այդ ժամանակաշրջանը սարսափելի էր իր համար, ինչպես նաև խոսել է կարիերայի հետագա շարունակության մասին:
-«Յուվենտուսում» սարսափելի մրցաշրջան անցկացրի ֆիզիկական խնդիրների պատճառով, չնայած նրան, որ ես երջանիկ էի այդ ակումբում ու մի շարք ընկերներ ձեռք բերեցի: Ֆուտբոլ խաղալն այն է, ինչն ես ամենից շատն եմ սիրում աշխարհում: Այժմ բանակցություններ եմ վարում հինգ-վեց ակումբների հետ ու կփորձեմ ճիշտ որոշում կայացնել: Ըստ «Արսենալի» հետ համաձայնության’ դա ամբողջական տրանսֆեր կլինի,- ասել է դանիացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում