«Բարսելոնան» կարող է 3,5 մլն.-ով բարձրացնել Վիլյայի աշխատավարձը
09/06/2013 13:46
![«Բարսելոնան» կարող է 3,5 մլն.-ով բարձրացնել Վիլյայի աշխատավարձը](https://times.am/v3/wp-content/uploads/2013/06/8200.png)
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան կարող է աշխատավարձի բարձրացման առաջարկ ստանալ:
Այն դեպքում, եթե 31-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում մնա կատալոնական ակումբում, նրա տարեկան աշխատավարձը 7,5 մլն.-ից կաճի 11 մլն. եվրոյի, հաղորդում է Marca-ն:
Դրանք, ըստ պարբերականի տեղեկությունների, Վիլյայի չորսամյա պայմանագրի պայմաններն են, իսկ համաձայնագրի ժամկետը կսպառվի 2014 թվականին:
Եթե հարձակվողը չցանկանա մնալ «Բարսելոնայում», ապա «կապտանռնագույնները» նրան կվաճառեն 15 մլն. եվրոյի դիմաց: Հիշեցնենք’ Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին ցանկանում են գնել «Արսենալը», «Լիվերպուլը» ու «Տոտենհեմը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում