Ինյեստա. Մոուրինյոն վնաս է հասցրել իսպանական ֆուտբոլին
09/06/2013 14:31

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով այժմ գլխավորել է «Չելսին», վնաս է հասցրել իսպանական ֆուտբոլին:
-Մոուրինյոն վնասել է իսպանական ֆուտբոլին: Այո, ընդհանուր առմամբ նա ավելի շատ վնաս է բերել, քան’ օգուտ: Պարզապես պետք է նայել փաստերին: Սակայն, ես չեմ ցանկանում խոսել այդ մարդու մասին,- ասել է իսպանացին:
Հիշեցնենք’ Ինյեստայի ակումբակից Չավին ավելի վաղ նշել էր, որ «մեծ ակումբը չի կարող խաղալ այնպես, ինչպես «Ռեալը»’ Մոուրինյոյի գլխավորությամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում