Կասիլյաս. Ես երջանիկ էի և հուզված
09/06/2013 16:11

Նմանատիպ
Հայիթիի հետ ընկերական հանդիպումից հետո (2:1) Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է իր տպավորություններից: Հիշեցնենք, որ Իկերը չէր խաղացել 136 օր, և այս խաղ կարելի էր փոքրիկ փորձություն համարել աշխարհի լավագույն դարպասապահի համար:
-Ես չեմ խաղացել ոչ ավելի ոչ պակաս 4 ամիս: Դա ինձ համար շատ երկար էր, պետք է շարունակել մարզումները, օգտագործել այն հնարավորությունները, որոնք քեզ տրվում են,-Իկերի խոսքերը մեջբերում է Marca-ն:
-Այսքան ժամանակ չխաղալուց հետո ես շատ երջանիկ և հուզված էի: Ես պետք է պայքարեմ կազմում իմ տեղի համար: Պետք է պայքարեմ Պեպեի և Վալդեսի հետ,-հավելել է Կասիլյասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում