Աբիդալը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա» և խաղալ Գվարդիոլայի ղեկավարությամբ
09/06/2013 16:48

Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալն, ով կատալոնական ակումբում կարիերան ավարտելուց հետո ձեռք է բերել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, խոստովանել է` ցանկություն ունի տեղափոխվելու Մյունխենի «Բավարիա» և խաղալու Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ:
-Գվարդիոլան տեղյակ է ինձանից և ուրախ կլինի տեսնել ինձ իր թիմում: Սակայն «Բավարիայի» սպորտային տնօրենը և նախագահն այս հարցի շուրջ կարող են ունենալ իրենց տեսակետը:
Ես ուրախ կլինեմ միանալ «Բավարիային»: Լավ հարաբերություններ ունեմ Ֆրանկ Ռիբերիի հետ: «Բավարիան» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է, և ամեն բան հնարավոր է,-ասել է Աբիդալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում