Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում, ինչպես և սպասվում էր հաղթանակ տոնեց Ռաֆայել Նադալը:
Դեռևս կիսաեզրափակիչ փուլից աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին դուրս թողնելու հետո, քչերն էին կասկածում, որ Նադալն առավելության կհասնի իր հայրենակից Դավիդ Ֆերրերի նկատմամբ:
Իսպանական եզրափակչում Ռաֆան հաղթանակ տոնեց 6:3, 6:2, 6:3 հաշվով: Նշենք, որ «Ռոլան Գարրոսի» մրցանակային ֆոնդը կազմում է 21 017 000 եվրո: