Ս.Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ Վլ.Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում:
ՀՀ և ՌԴ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում