ԱՄՆ սենատորները փորձում են իրական տերերին վերադարձնել Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիները
Նմանատիպ
ԱՄՆ սենատորներ Սքոթ Բրաունը, Դայան Ֆեինստեինը և Մարկ Քիրքը դիմել են ԱՄՆ պետքարտուղարին` պահաջելով ճնշումների ենթարկել Թուրքիային՝ յուրացված քրիստոնեական եկեղեցիների վերադարձնելու և կրոնական փոքրամասնությունների՝ դավանանքի լիարժեք ազատությունն ապահովելու նպատակով: Այս մասին գրում է «Asbarez.com»-ը՝ հղում անելով ԱՄՆ Հայ Դատի գրասենյակին:
Սենատորները Թուրքիային կոչ են անում վերադարձնել բոլոր վիճելի եկեղեցիները, ինչպես նաև յուրացված եկեղեցական գույքը, ներառյալ՝ դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, սուրբ մասունքները և այլ շարժական գույք, ինչպես օրինակ նկարները, ձեռագրերը, եկեղեցական սպասքը և այլ պարագաներ:
Սենատորների կոչը նաև կոնկրետ անդրադառնում է կրոնական կրթությանը՝ թուրքական կառավարության կոչ անելով հայկական և հունական եկեղեցիներին ազատ գույքի տնօրինման և առանց խոչընդոտների կրոնական հավաքների, դասընթացների կազմակերպման հնարավորություն տալ, ինչպես նաև ունենալ նախարարություն` աղքատների, հիվանդների և այլ կրոնական հարցերով զբաղվելու համար:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարել է, որ հավատում է, որ երկու կուսակցությունների կողմից Սենատ ներկայացվող բանաձևը կընդունվի: Նրա խոսքով, հանուն բանաձևի ընդունման իրենք պատրաստ են աշխատել երկու կուսակցությունների ներկայացուցիչ սենատորների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում