«Քեզ համար, Ճապոնիա». Հուշ-երեկո՝ նվիրված Ճապոնիայի 2011թ. մարտի 11-ի երկրաշարժի տարելիցին
09/03/2012 13:57
Նմանատիպ
Մարտի 11-ին Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) տեղի կունենա «Քեզ հետ, Ճապոնիա» խորագրով հուշ-միջոցառում` նվիրված Ճապոնիայի 2011թ. մարտի 11-ի երկրաշարժի տարելիցին:
Հուշ-երեկոյին ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Ճապոնիայից, ինչպես նաև միջոցառման ընթացքում կընթերցվի Հայաստանում Ճապոնիայի դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան պրն Հարադայի ուղերձը հայ ժողովրդին:
Միջոցառման կազմակերպիչն է Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն, աջակցում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Կամերային երաժշտության տունը:
Կենտրոնի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ 2005թ. օգոստոսին «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության 60-րդ տարելիցին հայ երեխաները առաջին անգամ աշխարհում Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին իրենց ձեռքով պատրաստված կռունկներ և լապտերներ, որպես հարգանքի տուրք զոհերի հիշատակին և որպես կոչ ընդդեմ պատերազմների: Ամբողջ աշխարհի համար դա դարձավ ավանդույթ, և այժմ տարբեր երկրներից երեխաները իրենց հարգանքի տուրքն են մատուցում ռմբակոծության զոհերին՝ ուղարկելով լապտերներ Ճապոնիա: Այս ծրագրի արդյունքում 2010թ ստեղծվել է «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը, որի գործունեությամբ հիմք դրվեց Երևան-Հիրոսիմա քույր քաղաքներ հռչակելու գործընթացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում