Adidas-ը կմեծացնի ֆուտբոլային ապրանքներից ստացվող շահույթը

Adidas-ը կմեծացնի ֆուտբոլային ապրանքներից ստացվող շահույթը

Սպորտային ապրանքների շուկայում հայտնի և առաջատար Adidas ընկերությունը հայտարարել է 2014թ-ի իր պլանների մասին: Գերմանական ընկերությունը նպատակադրվել է ֆուտբոլային ապրանքներից ստացվող շահույթը հասցնել 2 միլիարդի: Նման ծրագրերը կապված են նաև 2014 թ Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որը կկայանա Բրազիլիայում:

-Աշխարհի առաջնությունը հիանալի դաշտ է` մեր ապրանքանիշի ներկայացման և առաջխաղացման համար: Adidas -ը բացահայտ առաջատար է աշխարհի սպորտային ապրանքանիշների շուկայում,-ասել է ընկերության գործադիր տնօրեն Հերբերտ Հայները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում