Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 150 անգամ
10/03/2012 14:54
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվաընթացքում արցախա–ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ700 կրակոց:
ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում