Սեզար. Բալոտելլին մինչև հիմա վախենում է ինձանից
23/06/2013 17:45
Կարդացեք նաև
Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը խոսել է Իտալիայի հետ խաղում բաց թողած գնդակների մասին.
-Տարօրինակ դրվագ էր: Ես չհասկացա, թե ինչ կատարվեց: Սուլոցը լսեցինք, իսկ մրցավարը ոչինչ չբացատրեց: Նա պարզապես ասաց, որ դարպաս վերադառնամ, հակառակ դեպքում կարմիր քարտ կստանամ:
Կցանկանայի, որ Բալոտելլին իմ դարպասին տուգանային հարվածեր: «Ինտերում» միասին շատ ենք մարզվել ու մինչև հիմա նա ինձանից վախենում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում