Այսօրվանից Խորհրդարանական ընտրությունների թեկնածուները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ
12/03/2012 10:30
Նմանատիպ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն` մայիսի 6-ին կայանալիք Խորհրդարանական ընտրությունններին ընդառաջ այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի համամասնական, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացումը ԿԸՀ: Թեկնածուների գրանցումը կատարվելու է մինչև մարտի 22-ը ժամը 18:00-ը:
Համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակների, և մեծամասնականով առաջադրված թեկնածուների գրանցումը կատարվելու է մարտի 22-ից մինչև ապրիլի 1-ը: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև ապրիլի 26-ը ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզարշավը Հայաստանում կմեկնարկի ապրիլի ապրիլի 8-ին և կավարտվի մայիսի 4-ին, ժամը 24:00-ին: