«Ռեալը» 26 մլն. եվրո է առաջարկում «Ռոմայի» պաշտպանի համար

«Ռեալը» 26 մլն. եվրո է առաջարկում «Ռոմայի» պաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» պայքարում է «Ռոմայի» պաշտպան Մարկինյոսի ձեռքբերման համար:

19-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը մասնակցել է Ա Սերիայի նախորդ առաջնության 26 հանդիպման ու իր հասուն խաղով գրավել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը:

Նրան գնելու գլխավոր հավակնորդներից մեկը Մադրիդի «Ռեալն» է: «Արքայական» ակումբը բրազիլացու համար ավելի վաղ առաջարկել էր 20 մլն. եվրո, սակայն հռոմեացիները պատասխանել էին մերժումով:

Երկարատև քննարկումներից հետո Իսպանիայի փոխչեմպիոնները որոշել են ֆուտբոլիստի համար ևս մեկ առաջարկ կատարել: Ըստ իսպանական մամուլի’ «Ռեալն» արդեն 26 մլն. եվրո արժողությամբ գործարք է առաջարկել «Ռոմային»: Մարկինյոսի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում