Ք.Անանի բանակցություններն արդյունք չեն տվել. Սիրիայի հարցը կրկին կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում
Նմանատիպ
Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Քոֆի Անանը Դամասկոս էր մեկնել նախագահ Բաշար ալ-Ասսադի հետ բանակցություններ վարելու նպատակով: Սակայն միջազգային մամուլի հաղորդմամբ՝ Ք.Անանը վերադարձել է Սիրիայից առանց հրադադարի մասին համաձայնության գալու:
«Արևմտյան և արաբական ուժերը ուղիներ են որոնում մեկ տարի տևող արյունահեղությունը դադարեցնելու համար, իսկ մինչ այդ Ասսադի ռեժիմը և ընդդիմությունը մերժում են երկխոսությունը: Ք.Անանը կարծես հասել էր փոքր առաջընթացի Ասադի հետ երկու հանդիպումների արդյունքում»,- գրում է «Associated Press»-ը:
Անանը հայտնել է, որ Սիրիայի նախագահին ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու որոշ քայլեր, սակայն չի ներկայացրե մանրամասները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ եթե մեկ անգամ համաձայնության գան, դա կօգնի սկսել գործընթացը և լուծում գտնել: Անանը կոչ է արել «բարեփոխումներ նախաձեռնել, որոնք ամուր հիմք կստեղծեն ժողովրդավաական Սիրիայի համար՝ ձևավորելով խաղաղ, կայուն և զարգացող հասարակություն, որ հիմնված կլինի օրենքի և մարդու իրավունքների հարգանքի վրա»:
Աղբյուրի համաձայն՝ Ասսադը Անանին հայտնել է, որ իրավիճակին քաղաքական լուծում տալն անհնար է, քանի դեռ «տեռորիստական խմբերն» սպառնում են երկրին:
Սիրիայի խնդիրը քննարկվելու է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում: Ինչպես հայտնում է «CBC News»-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև երկկողմ հանդիպում կունենան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում