Անսպասելի ձյունը կաթվածահար է արել քաղաքի երթևեկությունը

Անսպասելի ձյունը մայրաքաղաք Երևանի առանց այն էլ ծանրաբեռնված փողոցների երթևեկությունը կաթվածար է արել:
Թեև արդեն գարնանային տրամադրություն արթնացրած մարտի 12-ին տեղացած ձյունը կարճատև էր, սակայն այն հասցրեց վարկյանական խափանել քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը: Արդյունքում՝ կիլոմետրով ձգվող խցանումներ են, մարդիկ ուշացել են աշխատանքից և չեն կարողանում տեղաշարժվել քաղաքում:
Դատելով իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ Երևանի Քաղաքապետարանը ժամանակից շուտ հանգստացել է, որ օրերը տաքանում են, և անսպասելի ձյանը դիմակայելու նպատակով ոչ մի քայլ չի ձեռնարկում:
Հատկանշական է նաև, որ հայկական մետեոընկերությունը հայտնել էր, որ այսօրամենուրեք հնարավոր են տեղումներ, Երևանում սպասվում էր թաց ձյուն:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց: Սակայն շաբաթվա առաջին կեսին մետեոընկերությունից խոստանում են ջերմաստիճանի բարձրացում:
Նշենք նաև, որ այսօր «Արժանապատիվ տրանսպորտ» նախաձեռնությունը Հանրապետության հրապարակում ֆոտոցուցահանդես է կազմակերպում` նվիրված հասարակական տրանսպորտի վիճակին:
«Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն անցած տարվա ընթացքում լուսանկարներով արձանագրել են հասարակական տրանսպորտի վիճակը, որն էլ կներկայացնեն քաղաքացիներին բացօթյա ֆոտոցուցահանդեսի ժամանակ»,- նշել է նախաձեռնության կազամակերպիչը՝ կոչ անելով անպայման այցելել ցուցահանդես և նպաստել տրանսպորտային բարեփոխումների համար պայքարող երիտասարդների աշխատանքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում