«Ռեալը» պատրաստ է դի Մարիային ներգրավվել Բեյլի տրանսֆերի մեջ

«Ռեալը» պատրաստ է դի Մարիային ներգրավվել Բեյլի տրանսֆերի մեջ

«Ռեալը» շարունակում է պայքարել «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլի ձեռքերման համար:

Որպես Ուելսի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասնակի փոխհատուցում’ մադրիդցիները պատրաստ են լոնդոնցիներին առաջարկել կիսապաշտպան Անխել դի Մարիային, հաղորդում է Cadena Ser ռադիոկայանը:

Հիշեցնենք’ ըստ «շպորների» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի խոսքերի’ ակումբի նախագահ Դանիել Լևին խոստացել է, որ Բեյլը ոչ մի դեպքում չի հեռանա «Տոտենհեմից»:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Արքայական» ակումբը Բեյլի համար պատրաստ է վճարել մոտ 90 մլն. եվրո: Ընդգծենք, որ խաղացողի պայմանագրում ամրագրված չէ փոխհատուցման որևէ գումարի չափ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում