«Միլանը» ընտրում է Կակայի ու Հոնդայի միջև

«Միլանը» ընտրում է Կակայի ու Հոնդայի միջև

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսի’ «Յուվենտուս» տեղափոխությունը զգալիորեն ավելացրել է «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի’ «Միլանում» հայտնվելու հավանականությունը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Իտալացիները բանակցություններ էին վարում մոսկվացիների ֆուտբոլիստի հետ, ինչպես նաև զբաղված էին արգենտինացի խաղացողի տրանսֆերով, սակայն, ըստ կանոնների, միլանցիներն այս ամառ կարող են գնել ԵՄ քաղաքացիություն չունեցող միայն մեկ ֆուտբոլիստի: Ըստ պարբերականի տեղեկությունների’ ակումբն այժմ ընտրություն է կատարում 27-ամյա ճապոնացու ու «Ռեալի» կիսապաշտպան Կակայի միջև, որի դիմաց մադրիդցիներին առաջարկվել է հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի իրավունքները:

Տեղեկացվում է, որ միլանցիների փոխնախագահ Ադրիանո Գալիանին արդեն հանդիպել է Հոնդայի ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ նրա տարեկան աշխատավարձն ակումբում կկազմի 3 մլն. եվրո: Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «ԲԿՄԱ»-ի հետ ավարտվում է այս տարվա ձմռանը, սակայն չի բացառվում, որ նա լքի Ռուսաստանն արդեն ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում