Եվրոպայի առաջնությունում հայ ընբիշները վաստակել են ոսկե և բրոնզե մեդալներ
12/03/2012 14:10
Նմանատիպ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 11-ին ավարտվել են Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունները:
Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից գերազանց մրցելույթներ է ունեցել գյումրեցի Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Մի շարք հաղթանակներ տոնելով՝ նա եզրափակիչում «ոսկու» համար պայքարում առավելության է հասել լիտվացի Էզերսկիս Մինդաուգասի նկատմամբ և նվաճելով չեմպիոնի կոչումը:
Երրորդ տեղը գրավել են երևանցիներ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Յուրի Պատրիկեևը (ծանրքաշային կարգ):
Կողմնակալ մրցավարության զոհ է դարձել երևանցի Ռոման Ամոյանը (55 կգ): Նա հենց մեկնարկում գոտեմարտել է ադրբեջանցու հետ: Երբ մրցավարը, ի նշան հաղթանակի, բարձրացրել է մրցակցի ձեռքը, մեր ըմբիշն արդարության հասնելու նպատակով նստել է գորգին ու պահանջել վերանայել հանդիպման ընթացքը: Ավաղ, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը անակնկալ որոշում է կայացրել` որակազրկելով Ամոյանին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ազատ ոճայինների մրցաշարում մեր տղաներից լավ արդյունքի է հասել միայն Դավիթ Սաֆարյանը (66 կգ), ով գրավել է երրորդ տեղը՝ արժանալով բրոնզե մեդալի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում