Պրանդելլի. Գիտակցում էինք, որ աշխարհի լավագույն թիմի դեմ ենք խաղում

Պրանդելլի. Գիտակցում էինք, որ աշխարհի լավագույն թիմի դեմ ենք խաղում

Իտալիայի ընտրանում գլխավոր մարզիչը` Չեզարե Պրանդելլին խոսել է Իսպանիայի հետ երեկվա կիսաեզրափակչից.

-Մեր թիմը հարգանքի է արժանի: Մենք հարգանքով էինք մոտենում մեր մրցակցին, բայց այդուհանդերձ հասկանում էինք, որ պայքարում ենք աշխարհի լավագույն թիմի հետ: Իսպանիան հանճարեղ թիմ է:

Մենք լավ էինք վերահսկում խաղը, գնդակ էինք պահում, բայց տուգանային հարվածներում երբեք չգիտես, թե ինչ կլինի: Առաջին խաղակեսն ավելի լավ անցկացրինք: Ինչ-որ ցանկանում էինք, մենք արեցինք,-ասել է Պրանդելլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում