Մեսսի. Գվարդիոլայի հետ «Բավարիան» ավելի ուժեղ կդառնա

Մեսսի. Գվարդիոլայի հետ «Բավարիան» ավելի ուժեղ կդառնա

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լավ աշխատանք կկատարի Մյունխենի «Բավարիայում», հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Արգենտինացին կարծում է, որ իսպանացի մասնագետը դրա համար ունի բոլոր նախադրյալները:

-Մինչ Գվարդիոլան «Բավարիան» արդեն շատ ուժեղ թիմ էր, սակայն Պեպը կբարելավվի նրանց խաղը, ու նրանք կսկեն ավելի լավ խաղալ,- ասել է Մեսսին:

Հիշեցնենք’ Գվարդիոլան այս պաշտոնում փոխարինել է Յուպ Հայնկեսին: Վերջինիս գլխավորությամբ մյունխենցիները նախորդ մրցաշրջանում հաղթեցին մասնակցած բոլոր երեք մրցաշարերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում