Վիլյան մոտ է 9 մլն. եվրոյով «Տոտենհեմ» տեղափոխվելուն

Նմանատիպ
«Տոտենհեմը» մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյային ձեռք բերելուն: Անգլիացիները պատրաստ են նրա տրանսֆերի դիմաց վճարել 9 մլն. եվրո, պնդում է Goal.com-ը:
Իսպանացին կատալոնական ակումբից արդեն թույլտվություն է ստացել, որ կարող է «շպորների» հետ քննարկել անձնական պայմանագրի պայմանները: Տեղեկացվում է, որ անձամբ Վիլյան պատրաստ է տեղափոխվել Լոնդոն: Նա նոր ակումբում ցանկանում է ստանալ շաբաթական 117 հազար եվրո աշխատավարձ:
Անգլիացիների գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հեռախոսով արդեն խոսել է 31-ամյա ֆուտբոլիստի հետ: Վիլյայի գործակալի հետ բանակցությունները անցկացրել է «Տոտենհեմի» սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինին:
Լոնդոնյան ակումբի ներկայցուցիչները նախորդ շաբաթ ժամանել են Բրազիլիա, որտեղ, Վիլյայի հետ պայմանավորվելուց հետո, համաձայնության են եկել նաև «Կորինտիանսի» կիսապաշտպան Պաուլինյոյի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում