Մատա. Իտալիան ֆանտաստիկ խաղ անցկացրեց
28/06/2013 14:48

Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մանուել Մատան խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի’ Իտալիայի հետ հանդիպման մասին:
Հիշեցնենք’ իսպանացիները մրցակցին հաղթեցին 11-մետրանոց հարվաշածաշարով’ առավելության հասնելով 7-6 հաշվով:
-Վտանգավոր պահեր ունեինք ինչպես մենք, այնպես էլ նրանք, ուստի ես պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես գրանցվեց 0-0 հաշիվ:
Ես վայելում էի խաղը’ չնայած պայքարի ինտենսիվությանը: Մենք գոհ ու երջանիկ ենք, այժմ պետք է հավաքվել ու հաղթել կիրակնօրյա եզրափակիչ խաղում:
Իտալիան ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց ու մեզ համար բազմաթիվ խնդիրներ ստեղծեց,- ասել է Մատան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում