Էդ.Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մարտի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հայտնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ ամիս կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ օրակարգային հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում