Մաջո. Իսպանիան մնում է Իսպանիա

Մաջո. Իսպանիան մնում է Իսպանիա

Իտալիայի հավաքականի պաշտպան Կրիստիան Մաջոն ևս անդրադարձել է Իսպանիայի հետ կիսաեզրափակիչ հանդիպմանը: Հիշեցնենք, որ այդ խաղում իտալացիները զիջեցին միայն 11 մետրանոց հարվածաշարով` 6:7:

-Շատ եմ ցավում, քանի որ աշխարհի չեմպիոնների դեմ հիանալի խաղ ցուցադրեցինք: Սակայն Իսպանիան միշտ մնում է Իսպանիա:

Շատ ենք հոգնել և մոտակա ժամերի ընթացքում չեմ ցանկանա հիշել այդ խաղը: Ընդհանուր առմամբ երկու հավաքականներն էլ հիանալի խաղացին, իսկ առաջին խաղակեսում մենք առավելություն ունեինք,-ասել է Մաջոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում