Սկոլարի. Իսպանացները մեկ հանդիպում պակաս են խաղացել

Սկոլարի. Իսպանացները մեկ հանդիպում պակաս են խաղացել

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին կարծում է, որ Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղում Իսպանիան առավելություն կունենա իրենց նկատմամբ: Նա նշում է, որ Աշխարհի չեմպիոնները մեկ խաղ պակաս են ունեցել առաջնությունում.

-Իսպանիան եզրափակչում խաղալու դուրս կգա մեկ հանդիպում պակաս ունենալով իր անվան դիմաց: Թաիթիի հետ խաղը ես հաշվի չեմ առնում, քանի որ հիմնական կազմի ֆուտբոլիստնեը պահեստայինների նստարանին էին: Իսպանացիները բարձր անհատական վարպետություն ունեն: Բայց ես կարծում եմ, որ կարող ենք հաղթել նրանց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում