Էլ-Շաարավին հրաժարվել է «Անժիի» առաջարկից

Էլ-Շաարավին հրաժարվել է «Անժիի» առաջարկից

«Անժին» փորձել է ձեռք բերել «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Մախաչկալայի ակումբը պատրաստ էր վճարել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջվող գումարը, սակայն 20-ամյա խաղացողը հրաժարվել է բանակցություններ վարել:

Այս առաջարկը մերժելը Էլ-Շաարավին բացատրել է նրանով, որ չի ցանկանում ելույթները շարունակել Ռուսաստանի առաջնությունում:

Հիշեցնենք’ հարձակվողի տրանսֆերի հարցով «Միլանին» ավելի վաղ դիմել էին նաև «Նապոլին» ու «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում