Պաուլինյո. Ինձ վստահեցրել են` Բեյլն ու Վիլլաշ-Բոաշը մնալու են «Տոտենհեմում»

Պաուլինյո. Ինձ վստահեցրել են` Բեյլն ու Վիլլաշ-Բոաշը մնալու են «Տոտենհեմում»

«Կորինտիանսի» ու Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն ընդգծել է, որ անհամբերությամբ է սպասում իր’ «Տոտենհեմ» տեղափոխության գործարքի կայանալուն: Ըստ նրա խոսքերի’ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ Անգլիայում:

-Հուսով եմ’ իմ տեղափոխությունը «Տոտենհեմ» վերջնականապես կձևակերպվի Կոնֆեդերացիաների գավաթից հետո: Ես անհամբերությամբ եմ սպասում նրան, երբ ամեն ինչ արդեն որոշված կլինի: Կարծում եմ’ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է Անգլիայում խաղալու մասին: Բացի այդ, ինձ վստահեցրել են, որ Բեյլն ու Վիլլաշ-Բոաշը չեն լքելու «Տոտենհեմը»,- ասել է Պաուլինյոն Mirror-ի հետ զրույցում:

Ընդգծենք, որ տրանսֆերային գործարքի արժեքը գնահատվում է 17 մլն. ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում