«Ման. Սիթին» պատրաստվում է գնել Միչուին
29/06/2013 15:05

Նմանատիպ
«Սուոնսիի» 27-ամյա հարձակվող Միչուն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակներում, հաղորդում է AS-ը: Նրան թիմ հրավիրելու միտքը պատկանում է ակումբի նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիին: Միչուն դիտարկվում է որպես թիմի նախկին հարձակվող Կառլոս Տևեսի փոխարինող, ով վերջերս տեղափոխվել է «Յուվենտուս»:
2012/13 թթ. մրցաշրջանում իսպանացին Անգլիայի առաջնությունում անցկացրել է 35 հանդիպում, խփել 18 գնդակ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում