20 տարի ՄԱԿ-ի հետ. ընդունելություն Նյու-Յորքում

Մարտի 9-ին Նյու Յորքում տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿի Գլխավոր քարտուղարը Բան Կիմունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության, եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պիեր» հյուրանոցում կազմակերպված հանդիսավոր այդ միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿի քարտուղարության պաշտոնյաներ, տեղական ԶԼՄների, ինչպես նաև հայկական և այլ համայնքների ներկայացուցիչներ ու հյուրեր:

ՄԱԿին Հայաստանի անդամակցության  հոբելյանական տարեթվի շրջանակներում այս տարվա ընթացքում անցկացնելու են նաև առանձին միջոցառումներ ու հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում