Տևես. Իմ կատարյալ եռյակը` ես, Մեսսին ու Ռունին` առանց Ռոնալդուի
30/06/2013 15:41

Նմանատիպ
Արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը, ով վերջերս «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Յուվենտուս», նշել է, որ ինքը նախընտրում է նույն թիմում խաղալ Լիոնել Մեսսիի ու Ուեյն Ռունիի, այլ ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
-Կատարյալ եռյակ ինձ համար’ ես, Ռունին ու Մեսսին: Նրանց նման խաղացողներն են ինձ ստիպում երազել, այլ ոչ թե Ռոնալդուն,- ասել է Տևեսը Tuttosport-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք’ արգենտինացին թուրինյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում