26-ամյա Ջեյմի Բեյկերն ավարտում է կարիերան
30/06/2013 17:17

Նմանատիպ
Բրիտանացի Ջեյմի Բեյկերը որոշել է ավարտել կարիերան: Ներկայումս 26-ամյա թենիսիստը АТР վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 333-րդ տեղը: Բեյկերն ավելի բարձր տեղում եղել է 2012թ-ին, երբ զբաղեցրել է 186-րդ տեղը:
-Ես որոշեցի, որ կավարտեմ կարիերաս այն ժամանակ, երբ չկարողանամ ամբողջովին նվիրվել սպորտին: Նախկինում խնդիրներ չեմ ունեցել առավոտյան մարզվելու գնալիս, բայց վերջին 6-12 ամիսներին ես դժվարությամբ եմ ստիպում ինձ մարզվել և խաղալ,-ասել է Բեյկերը:
26-ամյա թենիսիստը 27 խաղ է անցկացրել АТР մրցաշարում և «Grand Slam»-ում՝ 7 հաղթանակ տոնելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում