Անդրեա Պիրլո. Մտածում եմ, հետևաբար խաղում եմ

Նմանատիպ
«Անդրեա Պիրլոյի մասին խոսելիս ես պետք է մի քանի քայլ ետ գնամ` վերադառնալով Բեգամո, որտեղ ժամանակին «Ատալանտայի» երիտասարդական թիմի մարզիչն էի: Այդ ժամանակ մենք անընդհատ խոսում էինք բարդ մրցակիցներից` «Միլան», «Ինտեր»… բայց ամենաշատը «Բրեշիայից»` մեր սկզբունքային մրցակցից: Մի անգամ մարզման ժամանակ օգնականս ասաց.
-Չեզարե’, ես անհավանական տաղանդավոր տղայի եմ տեսել: Ցավոք, նա խաղում է «Բրեշիայում»:
Ես ազդվեցի ոչ այնքան օգնականիս ասածից, որքան նրա դեմքի արտահայտությունից…նման ոգևորության երբեք չէի տեսել նրա դեմքին: Հաջորդ շաբաթ մենք խաղացինք «Բրեշիայի» հետ… ես տեսա ֆուտբոլիստի նոր տեսակ: Նա Անդրեա Պիրլոն էր…
Խոսքեր չունեի նրա խաղը նկարագրելու համար: Ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, կարծես մարզադաշտում բոլորը Պիրլոյով էին հիանում»:
Հատվածը մեջբերված է Անդրեա Պիրլոյի «Մտածում եմ, հետևաբար խաղում եմ» գրքի նախաբանից, որ գրել է Իտալիայի հավաքականի մարզիչ Չեզարե Պրանդելին:
Աշխարհի լավագույն ֆոււտբոլիստներից մեկը ծնվել է 1979 թվականի մայիսի 19-ին: Պիրլոյի ֆուտբոլային կարիերայի առաջին լուրջ դպրոցը եղել է «Բրեշիան»: Որտեղից «Ատալատնա» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել դեռևս այն ժամանակ, երբ նրա խաղը նկատել է Չեզարե Պրանդելին: Սակայն այդ հավանական տեղափոխությունն իրագործողներից մեկը` «Ատալատնայի» նախագահ Անտոնիո Պերկասին, Պրանդելիին ասել է.
-Անդրեան մնում է այնտեղ, որտեղ հիմա է: Որովհետև նրա նման ֆուտբոլիստներին պետք չէ ներքաշել բարդ իրավիճակների մեջ: Նա պետք է շարունակի ուրախությամբ խաղալ և հաճույք ստանալ ֆուտբոլից: Չեմ ցանկանում, որ Անդրեան որևէ ճնշման ենթարկվի: Պարզապես նա պետք է լինի ֆուտբոլիստ բոլորի համար:
Հետագայում Պրանդելին այս ամենը հիշելով նշել է.
-Պերկասին հասկացավ ամեն ինչ: Պերկասին հասկացավ Պիրլոյին…
Պիրլոն 16 տարեկանում «Բրեշիայի» կազմում նշեց նորամուտն Ա Սերիայում: Կարճ ժամանակահատված անց նրա խաղն իտալական գերակումբների ղեկավարության քննարկման առարկան էր: Արդյունքում Անդրեան տեղափոխվեց «Ինտեր»: Վերջինիս կազմում առաջին հաջող մրցաշրջանն անցկացնելուց հետո սկսեց ավելի շատ նստել պահեստայինների նստարանին: Մեկնարկային կազմում տեղ գտնելու համար նրա մրցակիցներն էին Ռոբերտո Բաջոն, Յուրի Ջորկայֆը, Ալվարո Ռեկոբան….մրցակցությունից ելնելով ակումբի ղեկավարությունը 1999-2000 թվականներին Պիրլոյին վարձավճարով «տրամադրեց» «Ռեջինային»:
Մեկ մրցաշրջան անց Պիրլոն կրկին «Ինտերում» էր, սակայն թիմի մարզչական անձնակազմի հետ որոշակի տարաձայություններից հետո նրան 10 մլն դոլարով վաճառեցին «Միլանին»: Որտեղ էլ հենց Պիրլոն դարձավ հեղինակություն իտալական ֆուտբոլի համար: «Միլանում Անդրեան անցկացրեց 284 խաղ, որոնցում դարձավ 30 գոլի հեղինակ, երկուական անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում և նվաճեց «Սկուդետտոն»:
2011 թվականի մայիսի 18-ին Պիրլոն հայտարարեց մրցաշրջանի ավարտին «Միլանից» հեռանալու մասին: Շատերն այդ պահին Պիրլոյին չհասկացան, ոմանք անգամ քննադատեցին: Իր գրքում կարիերայի այդ շրջանը Պիրլոն հետևյալ ձևով է ներկայացրել.
«Գրիչ: Գեղեցիկ, բայց ընդամենը գրիչ, սովորականից ավելի ծանր` «Միլանի» լոգոյով: Ամեն դեպքում ընդամենը գրիչ: Ես նայում էի և պտտում ձեռքիս մեջ: Հետաքրքրությամբ խաղում էի դրա հետ, ինչպես նորածինն իր առաջին խաղալիքի: Փորձում էի բոլոր կողմերից նայել, ավելի խոր իմաստ գտնել, վեր հանել այն, ինչ թաքնված է: Արդյունքում ընդամենը գլխացավ սկսվեց, բայց վերջ ի վերջո ամեն ինչ հասկացվեց: Հանելուկը գուշակեցի` ներսում դատարկություն է: Միտումնավո՞ր…Ո՞վ գիտե…
Անդրիանո Գալիանին ասաց.
-Ես խորհուրդ չեմ տալիս պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ…
Ես որպես հրաժեշտի նվեր` այլ բան էի սպասում: Այսպես ավարտվեց իմ տասնամյակը «Միլանում»: Ես ծիծաղեցի, որովհետև կարողանում եմ ծիծաղել լավ և բարձր»:
Շարունակելի …
Հետևեք մեզ նաև Telegram-ում