Սկոլարի. Հանդիպումը գերազանցեց բոլոր սպասելիքները
01/07/2013 13:55
Կարդացեք նաև
Բրազիլիայի հավաքական գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին կիսվել է Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ’ Իսպանիայի հետ հանդիպումից ունեցած տպավորություններով (3:0):
-Մենք խաղում էինք Աշխարհի չեմպիոնի հետ, որը հաղթել է ամեն ինչ: Մենք փորձում էինք գտնել մեր ճանապարհը, սակայն այս խաղը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները:
Ես ուրախ եմ, որ կարողացա տիտղոս նվաճել Բրազիլիայի հավաքականի հետ: Սա դրական զգացողություն է: Մենք կարողացանք թիմի շուրջ բարենպաստ իրավիճակ ստեղծել: Ունենք բոլոր պայմանները, որպեսզի լավատեսորեն նայենք ապագային: Պետք է պահպանենք այս մթնոլորտը, որպեսզի Աշխարհի 2014 թվականի առաջնությանն էլ մոտենանք լավ վիճակում,- ասել է Սկոլարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում