«Տոտենհեմը» չի հրաժարվում Դավիդ Վիլյայի համար պայքարից
01/07/2013 14:11

Նմանատիպ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը անձամբ զանգահարել է «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյային, որպեսզի համոզի վերջինիս տեղափոխվել «Ուարտ Հարտ Լեյն»:
Պորտուգալացի մասնագետը անձնական զանգով հույս ունի իսպանացուն շեղել իտալական «Ֆիորենտինայի» տարբերակից, որը, ինչպես և «Տոտենհեմը», վերջին տուրերում է զրկվել Չեմպիոնների լիգայի ուղեգրից:
Տեղեկացվում է, որ, հանուն Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի, Վիլլաշ-Բոաշը պատրաստ է թիմի մարտավարությունը դարձնել 4-3-3: Ինչպես հայտնի է, Վիլյան կարողանում է խաղալ հարձակման յուրաքանչյուր գոտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում