Կվիտովան՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչում
01/07/2013 17:10

Նմանատիպ
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ՝ հաղթելով 7:6 (7:5), 6:3 հաշվով իսպանուհի Կարլա Սուարես-Նավարրոյին: Վերջինս վաստակել է 10 միավոր: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Կվիտովան կպայքարի բելգիացի թենիսիստուհի Կիրստեն Ֆլիպկենսի հետ, ով 7:6 (7:2), 6:3 հաշվով հաղթեց իտալուհի Ֆլավիա Պեննետտային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում