Մարեյ. Ռոջերը, Ռաֆան պարտվեցին. ես ևս կարող եմ պարտվել

Մարեյ. Ռոջերը, Ռաֆան պարտվեցին. ես ևս կարող եմ պարտվել

«Ուիմբլդոնի» 4-րդ շրջանում Միխայիլ Յուժնիի նկատմամբ 6։4, 7։6, 6։1 հաշվով հաղթանակ տոնած Էնդի Մարեյը հարցազրույց է տվել մրցաշարի պաշտոնական կայքին:

-Գիտեմ, թե որքան բարդ է հաղթել նման մրցաշարերում և առաջ գնալ։ Երբեք հաղթելու երաշխիքներ չկան։ Դու կարող ես միայն անել այն, ինչ քո ուժերի մեջ է։

Ռոջերը պարտվեց, Ռաֆան նույնպես։ Բոլոր այն տղաները և աղջիկներն, ովքեր արդեն պարտվել են, ինձանից ավելի ուժեղ թենիսիստներ են։ Եթե նրանք պարտվեցին, ապա ես նույնպես կարող եմ,-ասել է Մարեյը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում