Գյոտցեն պաշտոնապես ներկայացվեց որպես «Բավարիայի» ֆուտբոլիստ
02/07/2013 15:25

Նմանատիպ
Այսօր Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես ներկայացրեց Մարիո Գյոտցեին: Հիշեցնենք, որ վերջինս «Բավարիա» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսսիայից»:
Նոր ակումբում Մարիոն հանդես կգա 19 համար մարզաշապիկով, որը ժամանակին եղել է լեգենդար Կարստեն Յանկերինը:
Հավելենք` նախորդ մրցաշրջանում Գյոտցեն մասնակցել է Բունդեսլիգայի 28 հանդիպման և դարձել 10 գոլի, 9 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում