Տուրե. Ընտրեցի «Լիվերպուլը»` նրա պատմության ու ակումբային ոգու համար
02/07/2013 19:45

Նմանատիպ
Կոտդիվուարի հավաքականի 32-ամյա կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեն, ով պաշտոնապես դարձել է անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, նշել է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո ցանկացել է մնալ Անգլիայում:
-Այս տեղափոխությունն ինձ համար շատ բան է նշանակում: Առաջին հերթին նրա համար, որ ես միացա անգլիական լավագույն ակումբներից մեկին: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ես լքում եմ «Մանչեսթեր Սիթին», ցանկանում էի մնալ Անգլիայում, քանի որ այն լավագույն լիգան է աշխարհում: «Լիվերպուլը»’ լավ տարբերակ է. ես ընտրեցի այն նրա պատմության ու ակումբային ոգու համար,- ասել է Տուրեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում