«Չելսին» «Սպորտինգի» հարձակվողի համար առաջարկում է 15 մլն. եվրո

«Չելսին» «Սպորտինգի» հարձակվողի համար առաջարկում է 15 մլն. եվրո

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Բրուման հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակներում:

Անգլիացիները Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 15 մլն. եվրո, հաղորդում է A Bola-ն:

Ընդգծենք, որ մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին երեք հանդիպումներում Բրուման դարձել է 5 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պորտուգալիայի վերջին առաջնությունում անցկացրած 13 խաղում հարձակվողը խփել է 1 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում