Մարադոնա. Մեսսին գերազանցում է Ռոնալդուին ու Նեյմարին
02/07/2013 21:42

Նմանատիպ
Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ հանդիպման տպավորություններից, ինչպես նաև Լիոնել Մեսսիին հերթական անգամ անվանել է լավագույնն աշխարհում:
-Իսպանացիները բախտը չբերեց, որ մրցաշարն անցկացվում էր Բրազիլիայում: Բրազիլացիները չէին կարողանա հաղթել, եթե եզրափակիչը կայանար չեզոք խաղադաշտում:
Մեսսին մնում է մոլորակի լավագույն ֆուտբոլիստը: Նա դեռևս գերազանցում է Կրիշտիանու Ռոնալդուին ու Նեյմարին:
Աշխարհի հաջորդ առաջնությունը կլինի հարավամերիկացիների համար: Հուսով եմ’ Արգենտինան կդառնա չեմպիոն,- ասել է Մարադոնան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում