«Ռեալի» առաջին ընկերական խաղը կկայանա հուլիսի 21-ին
02/07/2013 21:53

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալն» այս ամռան իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 21-ին, «Բորնմուտ» ակումբի հետ, որը հանդես է գալիս անգլիական Չեմպիոնշիփում:
-«Ռեալը» համաշխարհային մակարդակի ակումբ է: Հանդիպել այսպիսի թիմի’ պատիվ է «Բորնմուտի» խաղացողների, ղեկավարության ու երկրպագուների համար: Մենք շատ գոհ ենք, որ մեզ այսպիսի պատիվ է ընձեռնվել,- ասել է ակումբի նախագահ Էդդի Միտչելը:
Գալիք հանդիպումը առաջինը կլինի մադրիդցիների համար նոր գլխավոր մարզչի Կառլո Անչելոտիի գլխավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում